Պլեբիսցիտի վերաբերյալ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններին սկզբունքորեն համաձայն չեմ, ինչպես նաև շատ այլ բաներում. Մամուկա Խազարաձե
Պլեբիսցիտի վերաբերյալ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններին սկզբունքորեն համաձայն չեմ, ինչպես նաև շատ այլ բաներում. Մամուկա Խազարաձե

Ես սկզբունքորեն համաձայն չեմ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության հետ, որը վերաբերում է պլեբիսցիտին, ինչպես նաև շատ բաներում համաձայն չեմ նրա հետ, – այս մասին «Տվ Պիրվելիի» եթերում հայտարարել է «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն:

Ինչպես նշել է Մամուկա Խազարաձեն, պլեբիսցիտը խաղաղ և ճիշտ լուծում է:

«Ես սկզբունքորեն համաձայն չեմ Սաակաշվիլիի հայտարարության հետ, ինչպես նաև նրա հետ համաձայն չեմ շատ բաներում: Ես ուզում եմ ձեզ ասել, որ շատերը համաձայն են պլեբիսցիտ անցկացնելու հետ, դա ստեղծված իրավիճակի խաղաղ և ճիշտ լուծում է: Մենք հարցնում ենք մարդկանց, մենք նրանց ռիսկի չենք ենթարկում: Հիմա, երբ նրանք մտածում են, քանի դեռ ընդդիմությունը չի հաղթել, մենք պե՞տք է ընտրություններ անցկացնենք: Ոչ պարոնայք, եթե ընտրողները ասեն, որ մեզ ընտրություններ պետք չեն ու լավ ենք ապրում, մենք կմնանք այս համակարգում: Մենք խոսում ենք մեկ էջի, մեկ քվեաթերթիկի ավելացնելու մասին, դա պետք է տեղի ունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, և մենք պետք է ընտրողներին հարցնենք, թե արդյո՞ք ցանկանում ենք վերափոխվել և անցնել ժողովրդավարական համակարգի, ամբողջովին համամասնական ընտրությունների: Եթե ընտրողները համաձայնեն, ապա այն կանցկացվի 2022 թվականին», – հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

Պլեբիսցիտի վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի կարելի համաձայնվել պլեբիսցիտի հետ: «Ոչ մի դեպքում չպետք է համաձայնվենք պլեբիսցիտին, հուսով եմ Նիկա Մելիան ազատվելուց հետո շատ կտրուկ որոշումներ կկայացնի», – ասել է Սաակաշվիլին: