Պիրոտեխնիկայի օգտագործելուց տուժած մի քանի մարդու մոտ բժիշկները հեռացրել են մատները
Պիրոտեխնիկայի օգտագործելուց տուժած մի քանի մարդու մոտ բժիշկները հեռացրել են մատները

Վիրաբուժական ազգային կենտրոն է բերվել ամանորյա գիշերը պիրոտեխնիկայի օգտագործելու հետևանքով տուժած տասնյակ մարդ, այստեղից 6-ի վիճակը գնահատվել է համեմատաբար ծանր:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է կենտրոնի վիրաբույժ Իրակլի Փերաձեն, վեցից երեքին ցուցաբերվել է վիրաբուժական օգնություն:

«Երեք հիվանդի մոտ վիճակը այնքան ծանր էր, որ հարկավոր եղավ նրանց թողնել ստացիոնարում: Ցավոք չնայած մեր փորձերին նրանց ձեռքերը այնքան վնասված էին, որ հավանաբար մինչև կյանքի վերջը հնարավորություն չեն ունենա օգտագործել այն: Մեկի մոտ հեռացրել ենք նաև մատները»,- ասել է բժիշկը: