Փրկարարները Զուգդիդիում վթարային շենքի փլատակներից դուրս են բերել անչափահասի
Փրկարարները Զուգդիդիում վթարային շենքի փլատակներից դուրս են բերել անչափահասի

Փրկարարները Զուգդիդիում վթարային շենքի փլատակներից դուրս են բերել անչափահասի:

Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, փլատակների տակից դուրս բերելուց հետո երեխան կապի մեջ է եղել, այժմ նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոն տեղեկատվություն է ստացվել, Զուգդիդի քաղաքի, Թամար Մեփե փողոցում գտնվող երկհարկանի շենքը փլուզվելու մասին: Ահազանգողի հաղորդմամբ, փլատակների տակ մնացել էր անչափահաս:

Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակիցները ժամանակին հասել են դեպքի վայր և սկսել փրկարարական աշխատանքներ: Փրկարարները հնարավորինս շուտ դուրս են բերել երեխային փլատակների տակից և 10-ամյա աղջկան տեղափոխել անվտանգ վայր: Անչափահասը կոնտակտային էր: Նրան շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ստանում է համապատասխան օգնություն», – ասված է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հաղորդագրության մեջ: