Փրկարարները Զեմո Փոնիճալայում, բնակելի տան ավերակներում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի (վիդեո)

Մի քանի ժամ տևած որոնման աշխատանքներից հետո, փրկարարները Զեմո Փոնիճալայում, բնակելի տան ավերակներում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի:

Այս մասին տեղեկություն է տարածում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Փրկարարները մինչ այժմ որոնում են երեխային:

Դրա հետ մեկտեղ, Այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է պայթյունի հետևանքով տուժած երեք անձ, նրանք մի ընտանիքի անդամներ են:

Զեմո Փոնիճալայում, բնակելի շենքերից մեկում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Այս պահի դրությամբ առկա տեղեկության համաձայն, պայթյունը եղել է բնական գազի հավաքվելուց հետո: