Փրկարարները Թբիլիսիում փրկել են երիտասարդ աղջկա, ով Բարաթաշվիլու կամրջից նետվել էր գետը
Փրկարարները Թբիլիսիում փրկել են երիտասարդ աղջկա, ով Բարաթաշվիլու կամրջից նետվել էր գետը

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, փրկարարները Թբիլիսիում փրկել են երիտասարդ աղջկա, ով նետվել է Բարաթաշվիլու կամրջից:

«Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության կառավարման կենտրոն գրանցվել է հաղորդագրություն, որ երիտասարդ աղջիկ պատրաստվում է Բարաթաշվիլու կամրջից նետվել գետը:

Առավելագույնս սեղմ ժամկետում դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանությունը, փրկարարական և շտապ օգնության ծառայության խմբերը:

Փրկարարներին հաջողվել է աղջկան առանց վնասվածքների դուրս բերել գետից»,- հայտարարում են գերատեսչությունում:

Նրանց փոխանցմամբ, աղջիկն իրեն լավ է զգում և նրա կյանքին վտանգ չի սպառնում: