«Փոխիր» շարժման անդամները ցույց են անցկացրել Բիձինա Իվանիշվիլու բիզնես-կենտրոնի մոտ
«Փոխիր» շարժման անդամները ցույց են անցկացրել Բիձինա Իվանիշվիլու բիզնես-կենտրոնի մոտ

«Փոխիր» շարժման անդամները ցույց են անցկացրել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու բիզնես-կենտրոնի մոտ:

Ցույցի մասնակիցների հայտարարությամբ, նրանք պահանջում են անցկացնել արտահերթ համամասնական ընտրություններ:

Շարժման անդամներն այդ տարածք են տարել խորհրդանշական «բուտկա»: Նրանց խոսքով, Իվանիշվիլին և կառավարող կուսակցությունը չեն կատարել խոստումը, որը վերաբերում է 2020 թվականի ընտրությունների համամասնական կարգով անցկացմանը: