Փոխհատուցում ստանալու համար եկամուտների ծառայություն այս պահին մտել է 14 300-ից ավելի դիմում. Իվանե Մաճավարիանի
Փոխհատուցում ստանալու համար եկամուտների ծառայություն այս պահին մտել է 14 300-ից ավելի դիմում. Իվանե Մաճավարիանի

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի հայտարարությամբ, փոխհատուցում ստանալու համար եկամուտների ծառայություն այս պահին մտել է 14 300-ից ավելի դիմում:

Ինչպես համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Իվանե Մաճավարիանին, տվյալներն արդեն ուղարկվել են առողջապահության նախարարություն և շուտով փոխհատուցումը կսկսվի:

«Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր ձեռներեցներին, նրանց, ում վերաբերել է նոյեմբերի 28-ի սահմանափակումները, օգտագործել եկամուտների ծառայության պորտալը, որտեղ կա համապատասխան ձև: Լրացնելու համար կա բավականին պարզ ձևաթուղթ, որտեղ պետք է նշվի աշխատողի ինքնությունը, ինչպես նաև նրա անձնական տվյալները և ամենակարևորը, բանկային հաշիվը, որից հետո մենք այդ տեղեկատվությունը կուղարկենք առողջապահության նախարարություն և այնտեղից կիրականացվի փոխհատուցումը: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս գործընթացը կտևի մինչև դեկտեմբերի 24-ը, ուստի կարևոր է առավելագույնս օգտագործել այս ժամանակը, չնայած հնարավոր կլինի տեղեկատվությունը հստակեցնել մինչև դեկտեմբերի 28-ը: Կարևոր է, որ տվյալները ճիշտ տրամադրվեն, պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է հարկ վճարողը, որը կտրամադրի այս տեղեկատվությունը: Ես ուզում եմ ձեզ ասել, որ համակարգը գործում է և կա հարց պատասխանի բաժին, որտեղ բոլոր հարցերին կպատասխանեն սպառիչ: Ես բոլորին կոչ եմ անում հնարավորինս արագ և օպերատիվ տեղեկատվություն տրամադրել եկամուտների ծառայությանը»,- հայտարարել է Մաճավարիանին: