Փոթիում ուժեղ անձրևի հետևանքով հեղեղվել են տները (ֆոտո)
Փոթիում ուժեղ անձրևի հետևանքով հեղեղվել են տները (ֆոտո)

Փոթիում ուժեղ անձրևն ստեղծել է խնդիրներ: Հեղեղված են փողոցները: Ոչնչացվել է տասնյակի ընտանիքի կենցաղային տեխնիկա:

Նրանք տեղի իշխանությանը մեղադրում են անգործունակության մեջ և պահանջում փոխհատուցել վնասը:

Հատկապես ծանր իրավիճակ է Դանելիայի և Պուշկինի փողոցներում: Տեղի բնակիչները հայտարարում են, որ նման խնդիր ստեղծվում է ամեն անձրև ժամանակ: Նրանք խոսում են պոմպակայանների անսարքության մասին և պահանջում անհապաղ լուծել խնդիրը:

Դանելիայի փողոցի բնակչությունը համարում է, գոյություն ունեցող իրավիճակի հետևանքով ստեղծվել է հակասանիտարիա և իրենց կյանքի համար ստեղծվում է վտանգ:

Իշխանության տեղեկությամբ, հզոր անձրևի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով, պոմպակայանները չեն կարողացել ներքաշել ջուրը և խնդիրը կապված է դրա հետ: