Փոթիում սպասում են կորոնավիրուսի վրա ՆԳՆ-ի 26 աշխատակցի պատասխանի
Փոթիում սպասում են կորոնավիրուսի վրա ՆԳՆ-ի 26 աշխատակցի պատասխանի

Փոթիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա, հետզոտության համար ուղարկվել է ՆԳՆ-ի 26 աշխատակցի կենսաբանական նմուշ: Տեղեկությունն այս մասին տարածում է Փոթիի հանրային առողջապահության կենտրոնը:

«Այսօր Փոթիում հետազոտել ենք ՆԳՆ-ի 26 աշխատակցի: Նմուշներն ուղարկվել են Զուգդիդիի լաբորատորիա: Պատասխանները հայտնի կդառնան վաղը առավոտյան: Այս հետազոտությունը պլանավորված է և իրականացվում է կանխարգելիչ նպատակներով»,- ասել է Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն, Նանա Մխեիձեն:

 

Թողնել մեկնաբանություն