Փոթիում սպանության մեղադրանքով ձերբակալել են երեք անձի
Փոթիում սպանության մեղադրանքով ձերբակալել են երեք անձի

Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները կանխամտածված սպանության, անօրեն ազատազրկման մեղադրանքով ձերբակալել են երեք անձի:

Նախարարության փոխանցմամբ, հանցանքը նկատի ունի 7-ից 15 տարվա ազատազրկում:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, ուղեկցող անձանց հետ միասին, 1976 թվականին ծնված Վ.Տ.-ին ֆիզիկական վնասվածք են հասցրել, իսկ այնուհետև հավանաբար, սուր առարկայի և հրազենի միջոցով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ են հասցրել և թաքնվել դեպքի վայրից: Անգիտակից վիճակում գտնվող Վ.Տ.-ին տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նա մահացել է:

Գործով ընթանում են օպերատիվ-քննչական գործողություններ»,- նշված է հայտարարության մեջ: