Փոթիում բնակելի տուն է այրվել
Փոթիում բնակելի տուն է այրվել

Փոթիում, Աթոնելիի փողոցում հրդեհ է բռնկվել բնակելի տանը: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառ է դարձել հավանաբար կարճ միացումը: Առաջին հարկն ամբողջովին այրվել է, ոչնչացված են կենցաղային իրերը և տեխնիկան:

«Երկրորդ հարկում էի, երբ նկատեցի սև ծուխ, հատակից էր գալիս: Հանկարծակի դուրս եկա և սկսեցի գոռալ: Եթե ոչ հարևանները, ապա ամբողջ տունը կայվեր: Ներքևում միացրած էր սառնարանը, հավանաբար եղել է կարճ միացում»,- ասում է տան սեփականատերը, թոշակառու Նարգիզա Ցիկոլիան:

Դեպքի վայրում էր գտնվում հրշեջ-փրկարարական խումբը և պարեկային ոստիկանությունը:

Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով, որը նկատի ունի իրի վնասում կամ անզգուշությամբ ոչնչացում: