Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք
Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք: Բոլոր դպրոցները հեռակա կարգով շարունակում են ուսման գործընթացը: Մի քանի մանկապարտեզներում դաստիարակության գործընթացը կասեցվել է: Անձնակազմի համաճարակային հետազոտությունն իրականացվում է ինտենսիվ ռեժիմով:

Հանրային առողջապահության կենտրոնի տվյալներով, 410 մարդ հետազոտվել է, իսկ 34 վարակվածներից երկուսը «Կորիդա»-ի աշխատակիցներ են:

«Այս ընթացքում ընդհանուր առմամբ ապաքինվել է 4 435 պացիենտ, 41-ը մահացել է: 289 ակտիվ հիվանդ կա, այդ թվում՝ 63-ը հիվանդանոցում, տասը կարանտինում, և 216-ը՝ տանը ընտանիքի բժշկի հսկողության ներքո: 270-ը անձ ինքնամեկուսացված է:

Թեստավորվել է 410 մարդ, այդ թվում՝150-ը պլանային: «Էվեքս» Փոթիի հիվանդանոցում 40 հիվանդ կա», – ասաց Հանրային առողջապահության կենտրոնի խոսնակ Նինո Լեփսաիան: