Փորձագետները կոչ են անում փոքրիկներ ունեցող ծնողներին ձեռնպահ մնալ «Celia» կաթի փոշի օգտագործելուց
Փորձագետները կոչ են անում փոքրիկներ ունեցող ծնողներին ձեռնպահ մնալ «Celia» կաթի փոշի օգտագործելուց

Մթերքի ազգային գործակալության «մթերքի անվնասության դեպարտամենտ»-ի ղեկավար Գիորգի Միքաձեն բնակչությանը տալիս է երաշխավորություններ, որի համաձայն եթե նրանք ունեն «Լաքտալ» ընկերության կողմից արտադրված, մինչև 6 ամիս երեխայի համար հատկացված «Սելիա» կաթի փոշի, ապա այն չօգտագործել մինչև հետազոտության ավարտը:

Այս մասին Միքաձեն հայտարարել է առաջին ալիքի եթերով  «Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

«Սա երկաթե տուփ է պլաստմասե կափարիչով՝ 400 և 900 գր.: Կոնկրետացնում եմ դա կաթ չէ»,- ասել է Միքաձեն:

Միքաձեի խոսքերով, մթերքի ազգային գործակալությանը երկու օր առաջ դիմել է Եվրամիության արագ արձագանքման կենտոնը, և զգուշացրել, որ 26 երեխայի մոտ հայտնաբերված Սալմոնելա վարակը կապում են ֆրանսիական «Լաքտալ» ընկերության կողմից արտադրված կաթի փոշու հետ:

Հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո գործակալությունը սկսել է իրականացնել օրենքով սահմանված գործողություններ, որի հետևանքով նշված արտադրանքը հանվել է շուկայից: «Լաքտալ» ընկերության ներկայացուցչությունը Վրաստանում հաղորդագրությունը ստանալուն պես կնիքել է պահեստում եղած արտադրանքը, և այս պահին ընթանում է բոլոր տեղերից կաթի փոշու հավաքագրումը:

Նշենք, որ ֆրանսիական Lactalis ընկերությունը երեխաների սննդի ողջ արտադրությունը ետ է տանելու, պատճառը մի քանի երկրներում Սալմոնելա բակտերիայի տարածումն է:

Միջադեպի կապակցությամբ Lactalis ընկերությունը կոչ է արել բոլորին չօգտվել Celia, Picot և Milumel արտադրանքից: