Փոնիճալայում թմրավաճառքի մեղադրանքով ձերբակալվել է 11 անձ
Փոնիճալայում թմրավաճառքի մեղադրանքով ձերբակալվել է 11 անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության և գլխավոր դատախազության աշխատակիցները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Փոնիճալայի թաղամասում ձերբակալել են 11 թմրավաճառի:

«Դատավորի որոշման հիման վրա կալանավորված են. 1986 թ. ծնված Ն. Ա.-ն, 1973 թ. ծնված Ի. Ա.-ն, 1987 թ. ծնված Կ.Ա.-ն, 1996 թ. ծնված Ա.Գ.-ն, 1967 թ. ծնված Դ. Փ.-ն, 1979 թ. ծնված Ս. Գ.-ն,  1999 թվականին ծնված Վ.Մ.-ն, 1979 թվականին ծնված  Վ.Ա.-ն, 1971 թվականին ծնված Փ.Ա.-ն, 1985 թվականին ծնված Ռ.Ն.-ն և 1999 թվականին ծնված Է.Գ.-ն»,- ասված է  ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ:

Նրանց հաղորդմամբ, ձերբակալվածները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի գնման, պահման ու իրացման մեջ: Հանցագործությունը նախատեսում է ութից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները համակարգված թմրանյութեր են վաճառել:

Դատավորի որոշման հիման վրա իրավապահները մի քանի անգամ մեղադրյալներից գնել են «Հերոին» թմրանյութ և գաղտնի արձանագրել նշված գնումների աուդիո-վիդեո ձայնագրությունները:

«Ձերբակալվածների անձնական տների խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է հերոին թմրամիջոց, մեծ քանակությամբ գումար և բջջային հեռախոսներ»,- ասել են ՆԳՆ-ից:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, ինչը նշանակում է խմբի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնում, պահում և վաճառք: