Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 13 կիլոմետր երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է
Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 13 կիլոմետր երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է

Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 13 կիլոմետր երկարությամբ ճանապարհը վերանորոգվում է:

Ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ճանապարհը վնասված էր և ուներ ավտոտրանսպորտի անվտանգ և հարմարավետ տեղաշարժման լիարժեք վերականգնման կարիք:

«Նախագծին համապատասխան իրականացվում է ճանապարհի տեխնիկական բարելավում, երեք կամրջի վերանորոգում, արհեստական շինությունների վերականգնում: Վերանորոգման հատվածը գտնվում է Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի մունիցիպալիտետում»,- ասվում է ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկությունում:

Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա արժեքն է 13 399 999 լարի: Վերանորոգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին: