Փոքր բիզնեսին օժանդակելու նպատակով Եվրամիությունը ստեղծել է առցանց պորտալ
Փոքր բիզնեսին օժանդակելու նպատակով Եվրամիությունը ստեղծել է առցանց պորտալ

Եվրամիությունը ստեղծել է Access2Markets առցանց պորտալ, որպեսզի փոքր և միջին բիզնեսին օժանդակի Եվրամիության սահմաններից դուրս առևտրում և օգնի եկամուտ ստանալ Եվրամիության առևտրային պայմանավորվածություններից: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը:

Նրանց փոխանցմամբ, նոր պորտալը ավելի լավ է բացատրում շահագրգռված կողմերին առևտրային պայմանագրերի պայմանները և ընկերություններին արտոնություններ է տալիս իրենց ապրանքների համար: Պորտալը կսպասարկի ինչպես միջազգային առևտրով զբաղվող ընկերություններին, այնպես էլ նրանց, ովքեր նոր են սկսում ուսումնասիրել հնարավորությունները օտարերկրյա շուկաներում:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, Access2Markets պորտալը բիզնեսին համապատասխան տեղեկատվություն է տրամադրում արտադրանքի մասին: Հասանելի է տեղեկությունը՝ սակագների, հարկերի, ծագման կանոնների, ապրանքների վրա պահանջարկի, մաքսային ընթացակարգերի, առևտրային խոչընդոտների և առևտրի վիճակագրության վերաբերյալ: Պորտալը պարունակում է նաև գործնական տեղեկատվություն՝ Եվրամիության առևտրային համաձայնագրերի մասին, համապատասխան ձեռնարկներ և տեսանյութեր:

«Ես ուրախ եմ տեղեկացնել Եվրամիության Access2Market պորտալի ստեղծման մասին, որը հստակ և համապարփակ տեղեկատվություն է տրամադրում Եվրամիության շուկա մուտքի կանոնների վերաբերյալ: Հուսով եմ, որ նոր պորտալը օգտակար գործիք կլինի վրացական ընկերությունների համար` ավելի քան 450 միլիոն սպառողների շուկա մուտքից օգտվելու համար, ինչը հնարավորություն է ընձեռում Եվրամիություն-Վրաստան ազատ առևտրի տարածքը`DCFTA»,- հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության հաղորդմամբ, Access2Markets նոր պորտալում տրված են բացատրություններ և հաճախակի տրվող հարցեր, որոնք կօգնեն ինչպես նոր, այնպես էլ փորձառու ընկերություններին վերլուծել առևտրի օգուտը Եվրամիության յուրաքանչյուր առևտրային գործընկերոջ հետ:

«Հարթակում կտեսնեք նաև Եվրամիության առևտրային օրենսդրության տեսությունը, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, ինչպես նաև Եվրամիության անդամ պետությունների և Եվրամիության գործընկերների մաքսային և այլ պետական ​​մարմինների կոնտակտային տվյալները:

Պորտալն աշխատում է Եվրամիության բոլոր պաշտոնական լեզուներով: Այս պահին էջը վրացերենով մատչելի չէ», – ասված է հայտարարության մեջ: