Փհենյանը ստացել է այն հարավ կորեացի լրագրողների ցուցակը, որոնք ներկա են գտնվելու միջուկային փորձարկումների փորձադաշտի փակման արարողությանը
Փհենյանը ստացել է այն հարավ կորեացի լրագրողների ցուցակը, որոնք ներկա են գտնվելու միջուկային փորձարկումների փորձադաշտի փակման արարողությանը

Փհենյանը ստացել է այն հարավ կորեացի լրագրողների ցուցակը, որոնք ներկա են գտնվելու միջուկային փորձարկումների փորձադաշտի փակման արարողությանը,- փոխանցում է Reuters-ը:

«Կառավարությունը ընդունելու է դեպի հյուսիս մամուլի տեղաշարժման համար բոլոր հարկավոր միջոցները: Այդ թվում նրանց տրանսպորտով ապահովելը»,-ասված է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

Չորս հարավկորեացի լրագրողների ցուցակը Փհենյանին են հանձնել  Պանմունջոմի դեմիլիտարիզացված գոտում, կողմերի միջև բանակցությունների կետում: Մինչ այդ հյուսիսային Կորեան մի քանի անգամ չի ընդունել լրագրողների ցուցակը: Դա այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր անկյուններից մամուլի ներկայացուցիչները արդեն գտնվում են Հյուսիսային Կորեայում: Լրագրողները լուսաբանելու են միջուկային փորձարկումների փորձադաշտի փակումը:

Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումների փորձադաշտի փակման որոշումը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորումից հետո: Բացի այդ, հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունենալու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը: