Փետրվարի մեկից՝ Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում կվերականգնվի քաղաքային տրանսպորտի, դպրոցների և առևտրական օբյեկտների աշխատանքը
Փետրվարի մեկից՝ Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում կվերականգնվի քաղաքային տրանսպորտի, դպրոցների և առևտրական օբյեկտների աշխատանքը

Փետրվարի մեկից՝ Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում կվերականգնվի քաղաքային տրանսպորտի, դպրոցների և առևտրական օբյեկտների աշխատանքը,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, փետրվարի 1-ից Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում աշխատանքը կվերսկսեն  խանութներն ու առևտրի կենտրոնները:

«Դպրոցների և հետևաբար, քաղաքային տրանսպորտի աշխատանքի վերսկսումը նախատեսվում է մարտի 1-ից: Փետրվարի 15-ից բոլոր քաղաքներում կբացվեն բաց ու փակ շուկաներ», – հայտարարել է Ցքիտիշվիլին: