Փենսիլվանիայում, մանկապարտեզում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է հինգ երեխա
Փենսիլվանիայում, մանկապարտեզում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է հինգ երեխա

Փենսիլվանիայում, մանկապարտեզում հրդեհի հետևանքով զոհվել է հինգ երեխա:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Էրիշ քաղաքում: Քաղաքի հրշեջ վարչության ղեկավարի տեղեկությամբ, զոհերը 8 ամսականից մինչև 7 տարեկան են: Հրդեհի հետևանքով տուժել է նաև մանկապարտեզի սեփականատերը և հարևանությամբ բնակվող քաղաքացին:

Երեխաների մի մասը մանկապարտեզում էր մնում նաև գիշերը:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: