Փախուլանի գյուղի Սակրեբուլոյի պատգամավորի խոսքով, բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչներն առավոտից որևէ աշխատանք չեն սկսել
Փախուլանի գյուղի Սակրեբուլոյի պատգամավորի խոսքով, բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչներն առավոտից որևէ աշխատանք չեն սկսել

Փախուլանի գյուղի մաժորիտար պատգամավոր, մաունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամ Դաթա Կուկավան նշում է, որ բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչները նախօրեին տնկել էին ակացիա ծառեր Տսկոշ գյուղի մոտակայքում և այսպես կոչված հսկիչ անցակետի մոտ:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Դաթա Կուկավան, նրանք դեռ որևէ աշխատանք չեն սկսել և ոչ էլ գյուղի տարածք բերել ինչ-որ նյութ:

Պատգամավորի խոսքով, առավոտից չի նկատվում նաև ռուս զինվորականների տեղաշարժը:

Ռուսաստանի բռնազավթիչ ուժերը նախօրեին բռնազավթված Գալի շրջանի Սաբերիո գյուղի և Ծալենջիխա մունիցիպալիտետի Փախուլանի գյուղի այսպես կոչված սահմանին փայտե գերաններ էին տարել: