Փաստ է, որ Սալոմե Զուրաբիշվիլու ստորագրությունն է իմ ներում շնորհելու ակտի վրա, այդ իսկ պատճառով մարդկային շնորհակալություն եմ ասում նրան, չնայած այն բանի, որ գռեհիկ խոսքերով վիրավորեց. Գիգի Ուգուլավա

Փաստ է, որ Սալոմե Զուրաբիշվիլու ստորագրությունն է իմ ներում շնորհելու ակտի վրա, այդ իսկ պատճառով մարդկային շնորհակալություն եմ ասում նրան, չնայած այն բանի, որ գռեհիկ խոսքերով վիրավորեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ազատ արձակվելուց հետո նշել է «Եվրոպական Վրաստան» ղեկավարներից Գիգի Ուգուլավան:

«Այսօր մի փոքր մեջքս էր ցավում և հեռուստացույց չեմ դիտել: Երբ միացրեցի, մոտ ութն անց կես էր, գրված էր, որ նախագահը ներում է շնորհել Ուգուլավային և Օքրուաշվիլուն: Այնուհետև, տեսա Սալոմե Զուրաբիշվիլուն, ով վերջին խոսքերով էր անպատվում էր ինձ:

Չնայած այն բանին, որ Սալոմե Զուրաբիշվիլին 100 տարի ոչ ինձ, ոչ էլ Օքրուաշվիլուն կհիշեր, փաստ է, որ իր ստորագրությունն է ներում շնորհելու ակտի վրա, այդ իսկ պատճառով նրան մարդկային շնորհակալություն եմ ասում, չնայած իմ հասցեին հնչած գռեհիկ խոսքերին», – հայտարարել է Գիգի Ուգուլավա:

Այսօր Վրաստանի նախագահը ներում է շնորհել Գիգի Ուգուլավային և Իրակլի Օքրուաշվիլուն: