Փարիզում խառնաշփոթի ժամանակ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ
Փարիզում խառնաշփոթի ժամանակ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ

Երեկ, Ալժիրական ծագում ունեցող անձինք Փարիզի կենտրոնում կազմակերպել են խառնաշփոթ: Ելիսեյան դաշտեր մի քանի հազար մարդ դուրս է եկել 21:00-ին, այն բանից հետո, երբ Աֆրիկայի գավաթի մրցման մեջ Ալժիրի թիմը պարտության է մատնել Կոտ դը Յուվարի հավաքականին: Հաղթանակով ուրախացած ալժիրցիների տոնը վերածվել է խառնաշփոթի, երբ նրանցից մի քանիսը կոտրել են մոտոցիկլետների խանութի ապակին և տրանսպորտային միջոցի հետ միասին խանութից գողացել ձեռնոցներ և այլ աքսեսուարներ:

Տեղում իրավապահների հետ միասին  անհրաժեշտ է դարձել մոբիլիզացնել նաև հատուկջոկատայինների, որոնք իրավիճակը լիցքաթափելու համար կիրառել են արցունքաբեր գազ: