Փարիզում սկսվել է «Շառլի Էբդոյի» 17 աշխատակցի սպանության մեջ մեղադրյալների լսումները
Փարիզում սկսվել է «Շառլի Էբդոյի» 17 աշխատակցի սպանության մեջ մեղադրյալների լսումները

Փարիզում սկսվել է ֆրանսիական «Չարլի Էբդո» երգիծական ամսագրի, 17 աշխատակիցների սպանության մեջ մեղադրվող 14 անձանց դատավարությունը: Նրանք մեղադրվում են նաև հունվարի 9-ին, Փարիզում կոշերային խանութի վրա հարձակման մեջ:

Ըստ «Guardian»-ի, լսումները կտևեն 49 օր: Լսելու են 144 վկայի, 14 փորձագետ վկայի և 200 շահագրգիռ անձի, հիմնականում զոհվածների ընտանիքի անդամների և ընկերների:

2015 թվականի հունվարի 7-ին, երկու ահաբեկիչ եղբայրներ՝ Շարիֆ և Սաիդ Կուաշները ներխուժել էին «Շառլի Էբդո»- ի խմբագրություն և սպանել խմբագրության 9 և անվտանգության երկու աշխատակիցների: Հունվարի 8-ին Ամեդի Կուլիբալին Փարիզում սպանել է ոստիկանի, իսկ 24 ժամ անց Կուլիբալին ներխուժել է փարիզյան խանութներից մեկը և սպանել չորս հրեայի: