Փարիզում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ
Փարիզում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ

Փարիզում շենքի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ:

Մինչ այդ, տարածվել է տեղեկություն ավելի քան 20 տուժածի մասին, որոնցից 12-ի վիճակը ծանր էր:

Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի ունեցած պայթյունի ժամանակ շենքի մի մասը փլուզվել է և այրվել: Դեպքը տեղի է ունեցել 09:00-ին: Վնասվել է մերձակայքի մի քանի ավտոմեքենա, կան տուժածներ: Տեղի ոստիկանության տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել հավանաբար, բնական գազի արտահոսքի պատճառով: Ավերված շենքերի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցում: