Փարիզում ներկայացրել են 2024 թվականի օլիմպիական խաղերի պատկերանիշը (տեսանյութ)
Փարիզում ներկայացրել են 2024 թվականի օլիմպիական խաղերի պատկերանիշը (տեսանյութ)

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները, ներկայացրել են Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական պատկերանշանը:

Պատկերանշանը կատարված է արծաթագույն և ոսկեգույն գույներով և կազմված է երեք խորհրդանիշից ՝ օլիմպիական կրակից, մեդալից և Մարիաննայի դեմքից, որը Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշներից մեկն է: Այն արտացոլում է Ֆրանսիայի ազգային նշանաբանը `ազատություն, հավասարություն, եղբայրություն:

Պետք է նշել, որ օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերը կունենան ընդհանուր զինանշան: