Փարիզում նախատեսված է դեղինբաճկոնովների ցույցը
Փարիզում նախատեսված է դեղինբաճկոնովների ցույցը

Ֆրանսիայում, այնպես, ինչպես նոյեմբերի կեսից ամեն հանգստյան օրերին, այս շաբաթ-կիրակի ևս, նախատեսված են «դեղինբաճկոնովների» ցույցերը:

Դեռևս հայտնի չէ, որ փողոցներում են անցկացվելու այսօրվա ակցիաները: Դեղինբաճկոնովները հայտարարում են, որ ճշգրիտ տեղեկությունը վայրի մասին չեն բարձրաձայնում անվտանգության նկատառումներից ելնելով:

Հայտնի է, որ իշխանությունը ակցիային ոստիկանությունից բացի նախատեսում է մոբիլիզացնել նաև զինվորականներին:

Ակցիայի նախօրեին, Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը զրուցել էր «Դեղինբաճկոնովների» առաջնորդներից մեկի, Մաքսիմ Նիկոլի հետ:

Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Փարիզում և լուսաբանելու է հանրահավաքը: