Փարիզում, մշակութային ժառանգության գագաթնաժողովին պարգևատրվել է Մուցո բերդագյուղի հիմնանորոգման նախագիծը
Փարիզում, մշակութային ժառանգության գագաթնաժողովին պարգևատրվել է Մուցո բերդագյուղի հիմնանորոգման նախագիծը

Փարիզում, եվրոպական ժառանգության մրցանակաբաշխությանը Մուցո բերդագյուղին շնորհվել է «Հանրության ընտրյալ», իսկ վերանորոգման նախագծին՝ «Եվրոպա նոստրայի» մրցանակ:

Այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիվշիլին, ով անձամբ է ներկա գտնվել միջոցառմանը և Վրաստանի մշակութային ժառանգության գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեի հետ միասին ստացել մրցանակը:

Գագաթնաժողովին Մուցո բերդագյուղի հիմնանորոգման նախագիծը հաղթող է ճանաչվել 27 մասնակցի միջև, որոնց մրցատյանն ընտրել է 34 երկրի 149 հայտերից:

Նշված նախագիծը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը մրցույթին էր ներկայացրել 2018 թվականին: