Փարիզում կայացած ցույցին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունեցել ընդհարում
Փարիզում կայացած ցույցին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունեցել ընդհարում

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 81 մարդու: Այս մասին իր «Թվիթերի» էջում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:

Ֆրանսիայի քաղաքացիները բողոքում են երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ներկայացված նոր օրինագծի դեմ, որով արգելվում է ոստիկանների նույնականացման պատկերների հրապարակումը ինտերնետում և լրատվամիջոցներում:

Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ: