Փարիզում վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է զրահատեխնիկա
Փարիզում վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է զրահատեխնիկա

Ֆրանսիայի մայրաքաղաքում վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է զրահատեխնիկա:

Ոստիկանության հատուկ տեխնիկան մոբիլիզացված է Ֆրանսիայի Ստորին պալատի շենքի մոտ: Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, ժանդարմերիան այսօր կկիրառի 14 զրահատեխնիկա:

Նշված տեխնիկայով հնարավոր է ցրել բարիկադները: Մեքենաների վրա ամրացված են հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով դուրս է թողնվում արցունքաբեր գազ:

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը կանգնեցնում է ակցիային գնացող մասնակիցներին և խուզարկում, որպեսզի ակցիային չհայտնվեն սուր, կտրող առարկաներ, զենք և այլ արգելված իրեր:

Հիշեցնենք, որ այսօր Փարիզում նախատեսված է «դեղին բաճկոնավորների» ակցիան: