Փարիզի կենտրոնական մասում հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, 27-ը տուժել է
Փարիզի կենտրոնական մասում հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, 27-ը տուժել է

Փարիզի կենտրոնական մասում հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, 27-ը տուժել է: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Այս մասին լուրը տարածում է «Լա պարիսիենս» գործակալությունը:

Ֆրանսիական հրատարակչության լրատվությամբ, բնակելի տներից մեկում հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, որից հետո կրակը տարածվել է մոտակա տների վրա: Տեղական մամուլի լրատվությամբ, հրդեհը արդեն վտանգ չի սպառնում և այն կմարվի մոտակա ժամերին:

Հրդեհի պատճառները անհայտ են: