Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհն ամբողջովին մարված է
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհն ամբողջովին մարված է

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհն ամբողջովին մարված է:

Փարիզի հրշեջ կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսի հայտարարությամբ, հրշեջները տեղում կմնան ողջ օրվա ընթացքում:

Հրդեհի ժամանակ տուժել է երկու ոստիկան և մեկ հրշեջ:

«9 ժամ տևող պայքարից հետո 400 փարիզցի հրշեջի հաջողվել է մարել կրակը: Տուժել է երկու ոստիկան և մեկ հրշեջ»,- նշված է հայտարարությունում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարից խուսափել են և ազդարարել տաճարի վերականգնման համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին միջազգային քարոզարշավի մեկնարկը:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տարաճի փայտե տանիքը, սակայն հրշեջներին հաջողվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կառույցը փրկել ամբողջությամբ ոչնչացումից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարից խուսափել են և ազդարարել տաճարի վերականգնման համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին միջազգային քարոզարշավի մեկնարկը: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում օգնելու պատրաստակամություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: