Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը
Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը: