Փարավանի-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Փարավանի-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ուժգին քամի, ձյունակույտ, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի ավտոճանապարհային հատվածի կմ110-կմ146 (Փարավանի-Նինոծմինդա) հատվածում երթևեկությունն արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար: