Փարավանի լեռնանցքում հաստատվել է տեղաշարժի հատուկ ռեժիմ
Փարավանի լեռնանցքում հաստատվել է տեղաշարժի հատուկ ռեժիմ

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային  ճանապարհների վարչության տեղեկությամբ, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (քամի, ձնաբուք) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 94-110 կմ. (Փարավանի լեռնանցք) հատվածում, ժամը 21:00-ից ժամը 08:00-ն արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Բացի այդ, ըստ ավտոմոբիլային  ճանապարհների վարչության, Փարավանի լեռնանցքում մնացած ժամանակահատվածում երթևեկությունն ազատ է:

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: