Pfizer-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինները Վրաստան կբերվեն մինչև փետրվարի վերջը. Գիորգի Գախարիա
Pfizer-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինները Վրաստան կբերվեն մինչև փետրվարի վերջը. Գիորգի Գախարիա

Pfizer-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինները Վրաստան կբերվեն մինչև փետրվարի վերջը,- այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուսին, աննախադեպ աջակցության համար:

«Շնորհակալություն մեր երկրի և անձամբ իմ ընկերոջը ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուսին, Վրաստանին ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Համաձայն ազգային ծրագրի, մեր բժշկական անձնակազմի պատվաստումը կսկսվի պատվաստանյութը ստանալուն պես: #Պատվաստանյութնաշխատում է»,- գրել է Գիորգի Գախարիան: