Պետրո Պորոշենկոն Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ
Պետրո Պորոշենկոն Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ

Այս պահին զանգահարում եմ իմ մրցակցին, որ շնորհավորեմ հաղթանակը,-այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի գործող նախագահ, Պետրո Պորոշենկոն:

«Գործելու եմ այնպես ինչպես հարիր է եվրոպացի, ցիվիլ հասարակությանը: Հարգում եմ ուկրաինացիների մեծամասնության որոշումը: Գնում եմ նախագահի պաշտոնից, սակայն չեմ գնում քաղաքականությունից և շարունակելու եմ պայքարել ՈՒկրաինայի համար»,-հայտարարել է Պետրո Պորոշենկոն:

Ազգային էգզիթփոլների արյունքների համաձայն, ժամը 18:00-ի տվյալներով, ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, 73,2 տոկոս ձայնով հաղթել է դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին: Գործող նախագահի օգտին քվեարկել է 25,3 տոկոսը:

Մինչ ընտրությունները անց են կացվել բազմաթիվ հետազոտություններ: Վերջիններից մեկը անց է կացրել «ռեյտինգ» կազմակերպությունը, որի համաձայն Վլադիմիր Զելենսկիին աջակցել է ընտրողների 52 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյին 19 տոկոսը: Որոշում դեռևս չէր ընդունել 19 տոկոսը, իսկ 10 տոկոսը ընդհանրապես չէր գնալու ընտրություններին:

ՈՒկրաինայում նախագահին ընտրում են հինգ տարով: Նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու մայիսի 31-ին:

Էգզիթփոլների արդյունքում հարցումը իրականացվել է 300 ընտրատեղամաս, 13000 ընտրող: