Պետրո Պորոշենկոն երկրորդ անգամ անցել է թմրաթեստ
Պետրո Պորոշենկոն երկրորդ անգամ անցել է թմրաթեստ

ՈՒկրաինայի նախագահը երկրորդ անգամ անցել է թմրաթեստ: Այս անգամ Պորոշենկոն թեստը անցել է Կիևի օլիմպիական մարզադաշտում գործող լաբորատորիայում: Հենց այս մարզադաշտում է տեղի ունենալու ՈՒկրաինայի նախագահության թեկնածուների քաղաքական բանավեճը:

Մարզադաշտ այցելած Պորոշենկոն կոչ է արել օպոնենտին, որ նույնը անի և թմրանյութերի վրա թեստը հանձնի անկախ լաբորատորիայում:

Մինչ այդ, ինչպես Պորոշենկոն, այնպես էլ Զելենսին անցել են թմրաթեստ, սակայն Պորոշենկոն պնդում է, որ նրա օպոնենտը թմրաթեստը անցել է ընկերոջ կլինիկայում:

ՈՒկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: