Պետրո Պորոշենկոն այցելել է Կիևի օլիմպիական մարզական համալիր, որտեղ ծրագրված էր նրա բանավեճը Վլադիմիր Զելենսկիի հետ
Պետրո Պորոշենկոն այցելել է Կիևի օլիմպիական մարզական համալիր, որտեղ ծրագրված էր նրա բանավեճը Վլադիմիր Զելենսկիի հետ

ՈՒկրաինայի գործող նախագահ, Պետրո Պորոշենկոն այցելել է Կիևի օլիմպիական մարզական համալիր, որտեղ ծրագրված էր նրա բանավեճը նախագահության թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ: Պորոշենկոն կոչ է արել կողմնակիցներին երկրորդ փուլում ընտրել իսկական նախագահի:

«Երկիրը պետք է ընտրի իսկական նախագահի և գլխավոր հրամանատարի»,-նշել է Պորոշենկոն:

«Մենք ընտրել ենք բանավեճ, որովհետև սա ժողովրդավարության նշան է: Եթե պարոն Զելենսկին վերադարձել է Փարիզից, եթե նրա համար ՈՒկրաինան գլխավորն է, ապա սպասում եմ նրան բանավեճին: Մենք նրան հրավիրում ենք ամեն օր»,-հայտարարել է Պորոշենկոն, երբ մարզադաշտում հավաքվածները գոռում էին ՝ «դուրս արի Վովա»:

ՈՒկրաինայի գործող նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Վլադիմիր Զելենսկիին սպասել մեկ ժամ:

Վլադիմիր Զելենսկին չի եկել բանավեճի: Նա ապրիլի 3-ին Պետրո Պորոշենկոյին առաջարկել էր բանավեճ անց կացնել ապրիլի 19-ին:

ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին: Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30,24 տոկոսը, իսկ Պորոշենկոն 15,95 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: