Պետրո Պորոշենկոն աջակցել է պատերազմական իրավիճակի հայտարարմանը
Պետրո Պորոշենկոն աջակցել է պատերազմական իրավիճակի հայտարարմանը

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն աջակցել է ռազմական կոմիտեի առաջարկությանը, պատերազմական իրավիճակի հայտարարման որոշումը անվտանգության խորհրդի նիստին ներկայացնելու և այդ նախաձեռնությամբ գերագույն ռադային դիմելու մասին: ՈՒկրաինական մամուլի լրատվությամբ, այդ մասին Պետրո Պորոշենկոն հայտարարել է անվտանգության խորհրդի նիստին:

Պորոշենկոյի հայտարարությամբ, պատերազմական իրավիճակի հայտարարումը ոչ մի կերպ չի նշանակում ՈՒկրաինայի կողմից հարձակվողական գործողությունների իրականացում:

Նրա խոսքերով, այս որոշումը չի նշանակում համակենտրոնացում, սակայն նախագահը նշել է, որ պետք է պատրաստ լինել:

Ռուսական ռազմանավերը կրակ են բացել ուկրաինական նավերի ուղղությամբ, որոնք տեղաշարժվում էին Մարիուպոլի նավահանգստում: Միջադեպի արդյունքում տուժել է ՈՒկրաինայի վեց քաղաքացի: ՈՒկրաինայի նախագահի ներկայացուցչի խոսքերով, ռուս սահմանապահները ձերբակալել են ՈՒկրաինայի 20-ից ավելի զինվորականի: