Պետնախարարը Կախեթիի տարածաշրջան իր աշխատանքային այցը սկսել է երիտասարդների հետ հանդիպմամբ
Պետնախարարը Կախեթիի տարածաշրջան իր աշխատանքային այցը սկսել է երիտասարդների հետ հանդիպմամբ

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերում պետական ​​նախարար, Թեա Ախվլեդիանին աշխատանքային այցով մեկնել է Կախեթիի տարածաշրջան: Պետական ​​նախարարն իր այցը տարածաշրջան սկսեց Թելավիի մունիցիպալիտետում, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների և ուսանողների հետ հանդիպմամբ:

Նախարարը երիտասարդներին տեղեկացրեց քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ​​քաղաքականությամբ սահմանված ապագա ծրագրերի և պետական ​​նախարարի աշխատակազմի նոր նախաձեռնությունների մասին:

Պետնախարարի գրասենյակի փոխանցմամբ, Թեա Ախվլեդիանին մանրամասն խոսել է պետական ​​լեզվի իմացության կարևորության մասին, որը քաղաքացիական ինտեգրման առանցքային գործիք է: Պետական ​​նախարարը նշել է, որ 2021-2030 թվականների նոր ռազմավարության համաձայն, հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդներին և կանանց աջակցելուն և նրանց հզորացնելուն:

Հանդիպումն անցավ ինտերակտիվ ռեժիմով, զրույցն ու քննարկումը վերաբերել են տարբեր արդի թեմաներին և ընթացիկ գործընթացներին, այդ թվում կենտրոնացան՝ «Կովիդ 19» համավարակի հետ կապված երկրում ստեղծված իրավիճակի վրա: Թեա Ախվլեդիանին խոսեց վարակի տարածումը կանխելու նպատակով ընթացող պատվաստումների գործընթացի կարևորության մասին և երիտասարդներին հանձնեց բժշկական շնչադիմակներ:

Պետնախարարը հանդիպել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Կախեթիի տարածաշրջանում պետական ​​ներկայացուցիչ, Իրակլի Շիոշվիլիի և մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Թեա Ախուլեդիանին խոսեց տարածաշրջանային այցի նպատակների, էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված գյուղերում տեղի բնակչության հետ հանդիպումների, քաղաքացիական ինտեգրման առաջնահերթությունների և «Կովիդ 19»-ի կանխարգելման մասին և ծանոթացել այդ առումով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ:

Թեա Ախվլեդիանին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին փոխանցել է՝ պետական ​​նախարարի աշխատակազմի կողմից վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն պատրաստված պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական նյութերը, որոնք կբաժանվեն մունիցիպալ կենտրոններից հեռու գտնվող այն գյուղերում,  որտեղ խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնությունները:

Պետական ​​նախարարի Կախեթի տարածաշրջան կատարած այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ՝ Թելավի, Ախմետա, Ղվարելի, Լագոդեխի, Սագարեջո և Դեդոփլիսծղարո համայնքներում:

«Իմ աշխատանքային այցը Կախեթի տարածաշրջան, որի շրջանակներում մենք հանդիպումներ կանցկացնենք բոլոր համայնքների էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված գյուղերում տեղի բնակչության հետ, մենք այսօր սկսեցինք Թելավիում երիտասարդների հետ հանդիպմամբ: Շատ հետաքրքիր էր ծանոթանալ քաղաքացիական հավասարության և ինտեգրման քաղաքականության իրականացման գործընթացի վերաբերյալ երիտասարդների տեսակետներին և տեսլականներին: Մենք քննարկեցինք մեր ռազմավարական նպատակներն ու առաջնահերթությունները: Բնականաբար, հատուկ շեշտ է դրվել պետական ​​լեզվի իմացության մակարդակի բարձրացման կարևորության վրա և մենք մեծ ուշադրություն ենք դարձրել երկրում ընթացող պատվաստումների գործընթացին, որի նպատակը համավարակը կանխելն է», – հայտարարել է Թեա Ախվլեդիանին: