Պետքարտուղարությունը հյուրընկալել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի ժողովրդավարության աշխատանքային խմբի հանդիպումը
Պետքարտուղարությունը հյուրընկալել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի ժողովրդավարության աշխատանքային խմբի հանդիպումը

Պետքարտուղարությունը հյուրընկալել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի ժողովրդավարության աշխատանքային խմբի հանդիպումը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հանդիպմանը կողմերը փոխանակել են լրատվություն, համագործակցության խորացման ուղղությամբ կառավարությունների ռազմավարության և պլանների մասին: Դրական են գնահատվել Վրաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացումը և այն միջոցառումները, որոնք անց են կացվում կայուն առաջընթացը պահպանելու համար:

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի և ԱՄՆ-ի տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Վրաստանի կողմից հանդիպմանը ներկա էին, արդարադատության նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարամիձեն և արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին:

ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը ներկա են եղել USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ադմինիստրատորի տեղակալ Բրոկ Բիերմանը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինկը և ԱՄՆ-ի պետքարտուղարության ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոի ավագ փորձագետ Մայքլ Կոզակը:

Հանդիպումից հետո, աշխատանքային խմբի մասնակիցների համար, Վրաստանի դեսպանատունը կազմակերպել է ընդունելություն, որին ներկա են գտնվել Վաշինգտոնում գտնվող, պետքարտուղարության կողմից ֆինանսավորված «Մասկի-Ֆուլբրայթ» փոխանակման ծրագրի 2018 թվականի մասնակիցները: