Պետքարտուղար Պոմպեոյի այցն ամրապնդում է ԱՄՆ-Վրաստանի բոլոր ժամանակների բարձրագույն նշանակետում գտնվող ռազմավարական գործընկերությունը. Գիորգի Գախարիա
Պետքարտուղար Պոմպեոյի այցն ամրապնդում է ԱՄՆ-Վրաստանի բոլոր ժամանակների բարձրագույն նշանակետում գտնվող ռազմավարական գործընկերությունը. Գիորգի Գախարիա

Պետքարտուղար Պոմպեոյի այցն ամրապնդում է ԱՄՆ-Վրաստանի բոլոր ժամանակների բարձրագույն նշանակետում գտնվող ռազմավարական գործընկերությունը,- այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան,  ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին «թվիթերի» էջում:

Կառավարության ղեկավարը նշում է, որ այցի շրջանակներում քննարկվելու է ինչպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, այնպես էլ պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը:

«Ես անհամբեր սպասում եմ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյին Վրաստանում: Նրա այցն ամրապնդում է ԱՄՆ-Վրաստանի բոլոր ժամանակների բարձրագույն նշանակետում գտնվող ռազմավարական գործընկերությունը: Այցի շրջանակներում կքննարկենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և մեր երկկողմ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- գրել է Գիորգի Գախարիան:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 17-ին երկօրյա այցով այցելելու է Վրաստան: