Պետք է ուշադիր լինենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չվերածվի տարածաշրջանային պատերազմի. Հասան Ռոհանի
Պետք է ուշադիր լինենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չվերածվի տարածաշրջանային պատերազմի. Հասան Ռոհանի

Պետք է ուշադիր լինենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չվերածվի տարածաշրջանային պատերազմի,- այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

Իրանի նախագահի խոսքով, միանգամայն անընդունելի է, որ արկերն ու հրթիռները ընկնեն Իրանի տարածքում:

Հասան Ռոհանին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ կարևորել է Իրանի անվտանգության պաշտպանությունը:

«Մեր առաջնահերթությունը մեր քաղաքների ու գյուղերի անվտանգությունն է: Ոչինչ չի կարող լուծվել հակամարտության և արյունահեղության միջոցով: Հուսով ենք, որ տարածաշրջանում կայունությունը կվերականգնվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Իրանի նախագահը:

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են երկրի տարածքում արկերի և հրթիռների ընկնելու մասին: