Պետք է ստեղծել հարթակներ, որպեսզի երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին տանք հնարավորություն, լինեն ներգրավված երկրի համար արդիական հիմնախնդիրների որոշման մեջ. Գիորգի Գախարիա
Պետք է ստեղծել հարթակներ, որպեսզի երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին տանք հնարավորություն, լինեն ներգրավված երկրի համար արդիական հիմնախնդիրների որոշման մեջ. Գիորգի Գախարիա

Պետք է ստեղծել հարթակներ, որպեսզի երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին տանք հնարավորություն, լինեն ներգրավված երկրի համար արդիական հիմնախնդիրների որոշման մեջ,- այս մասին վարչապետի թեկնածու, Գիորգի Գախարիան հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալու ժամանակ, որտեղ ընթանում է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, կա մեկ մարտահրավեր. Պետք է երիտասարդացնել գիտահետազոտական ​​կորպուսի կազմը:

«Այնտեղ, որտեղ մենք ունակություն ու գիտելիքներ չունենք, երբեք չենք խուսափել այդ գիտելիքների որոնումը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այդպես ենք արել նաև համավարակի պայմաններում, հաճախ այդպես ենք անում նաև տնտեսական մարտահրավերների և այլ պայմաններում: Եթե ​​այստեղ ինչ-որ դժգոհության զգացողություն կա, մենք կփորձենք շտկել այն: Շատ դեպքերում դա կարող է լինել կարծիքների տարբերության առարկա: Ոչ մի ուրիշ բան: Պարզապես գիտական-ակադեմիական շրջանակները կարող են ունենալ մեկ դիրքորոշում, իսկ գործնական կառավարման մեջ կարող է մի փոքր այլ թվալ այդ ամենը և այստեղ կարող է քննարկում լինել: Գոյություն ունի մեկ մարտահրավեր, որ պետք է երիտասարդացնել գիտահետազոտական կորպուսի խումբը: Պետք է ստեղծել հարթակներ, որպեսզի երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին տանք հնարավորություն, լինեն ներգրավված երկրի համար արդիական հիմնախնդիրների որոշման մեջ», – հայտարարել է Գիորգի Գախարիան: