Պետք է փորձենք, Վրաստանը էլ ավելի մերձեցնենք Եվրամիությանը տարբեր ոլորտներում. Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր
Պետք է փորձենք, Վրաստանը էլ ավելի մերձեցնենք Եվրամիությանը տարբեր ոլորտներում. Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր

Մենք զրուցել ենք, որ Վրաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, եթե դրանից այնկողմ գոյություն ունի հնարավորություն Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև մերձեցման, ապա դա պետք է պատկերվի ՆԱՏՕ-ի որոշումներում,-այս մասին Գերմանիայի նախագահ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը հարցրել է, թեսնում է թե ոչ Գերմանիայի նախագահը Վրաստանի անվտանգությունը որպես տարածաշրջանի անվտանգություն, և այդ կոնտեքստում պետք է արագացվի  թե ոչ Վրաստանի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամագրվելը:

Գերմանիայի նախագահը զրուցել է Եվրամիությունում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է շարունակվեն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է նախագահ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

 

Թողնել մեկնաբանություն