Պետք է անց կացվեն խորհրդարանական ընտրություններ, որտեղ ապագա իշխանություններին կընտրի ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան
Պետք է անց կացվեն խորհրդարանական ընտրություններ, որտեղ ապագա իշխանություններին կընտրի ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան

Երևանում ընդիմության լիդեր, Նիկոլ Փաշինյանը խոսքով դիմել է Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին: Փաշինյանը շնորհավորել է նրանց հաղթանակի առթիվ:

«Իմ սիրելի ժողովուրդ, դուք հաղթել եք: Երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ իմ և Սերժ Սարգսյանի  հանդիպումը, և նա հանդիպման կեսից թողեց ու հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից:

Երեկ ինձ ձերբակալեց ոստիկանությունը և ճանապարհին ես կատակում էի և նրանք զարմանում էին, թե ինչու եմ ինձ նման կերպ պահում: Ես նրանց ասացի, որ այսուհետ Սերժի իշխանությունը չի գործում և մենք հաղթել ենք:

Այսօր առավոտյան առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, այնուհետև առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, իսկ ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ նա հրաժարական տա ապրիլի 25-ին, սակայն տեսանք, թե ինչպես պաշտոնից հեռացավ այսօր:

Մենք ունեինք մի քանի նպատակ, առաջինը Սերժի պաշտոնաթողությունն էր, խորհրդարանում ժողովրդի ընտրյալի ներկայացումը և դա պետք է տեղի ունենար մեկ շաբաթվա ընթացքում, սակայն մինչ այդ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն: Դրանից հետո պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, որտեղ ժողովուրդը կընտրի իշխանությունը:

Հույս ունեմ, որ պետությունը կճանաչի թավշյա հեղափոխությունը և ինչքան դա շուտ տեղի ունենա այնքան լավ: Սա կօգնի մեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ, թավշյա հեղափոխությունը չպետք է կանգնի և մենք պետք է պայքարենք հաջողության համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացել է այսօր: Պաշտոնից հեռանալու կապակցությամբ նա տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ հեռանում է պաշտոնից և, որ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին հաստատել է ապրիլի 17-ին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր 2008-2018 թվականներին: Մինչ այդ նա մեկ տարով երկրի վարչապետն էր, ինչպես նաև զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը (2000-2007 թթ..):