Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպանին
Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպանին

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտան Գոմելաուրին Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հետ ունեցել է ճանաչողական բնույթի հանդիպում:

Ինչպես հայտարարում են ՊԱԾ-ում, կողմերը քննարկել են անվտանգության ուղղությամբ Եվրամիության և Վրաստանի փոխհամագործակցության հարցերը: Խոսքը վերաբերել է Եվրամիության հետ համագործակցության տարբեր ձևաչափերի շրջանակներում Պետական անվտանգության ծառայության ներգրավվածությանը: