Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլու հայտարարությունը
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլու հայտարարությունը

Ինչպես գիտեք, այսօր տեղի է ունեցել Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող զարգացումները և տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը: Քննարկել ենք նաև անվտանգության առումով դեպքերի զարգացման հնարավոր սցենարներն ու ռիսկերը:

Ցանկանում եմ անդրադառնալ սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկատվությանը, թե իբր Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններում ներգրավված ոչ ֆորմալ զինված կազմավորումները Վրաստանի տարածքով Թուրքիայի տարածքից տեղափոխվում են Ադրբեջան: Նույն աղբյուրների համաձայն տարածվում է տեղեկություն, որ մեր կոնկրետ համայնքապետարաններում խաղաղ համակեցությունը կանխելու համար հատուկ կոչեր են հնչում` փակել դեպի Ադրբեջան տանող մայրուղին:

Ցանկանում եմ ընդգծել այն, որ մարտիկների տեղաշարժի մասին տարածված տեղեկությունն անհիմն է, սուտ է և նպատակ ունի սրել իրավիճակը Վրաստանում և, առհասարակ, տարածաշրջանում:

Պետական ​​անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների հետ: Անվտանգության հարցերի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ընթացիկ գործընթացների կարգավորման համար:

Ցանկացած միջոցառման դեմ, որը վտանգում է Վրաստանի պետական անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող կայունությունը, կձեռնարկվի օրենքով սահմանված քայլեր: