Պերուում փոքր չափսի ինքնաթիռը ընկել է ավտոմեքենայի վրա
Պերուում փոքր չափսի ինքնաթիռը ընկել է ավտոմեքենայի վրա

Պերուի մայրաքաղաք Լիմայում, կործանվել  է փոքր չափսի ինքնաթիռը և ընկել փողոցում կանգնած ավտոմեքենայի վրա:

Ոստիկանության լրատվությամբ, միջադեպի հետևանքով տուժել են օդաչուները, սակայն նրանց մոտ լուրջ վնասվածքներ չեն նկատվում:

Ընկնելու ժամանակ ինքնաթիռը վնասել է էլեկտրափոխադրիչ գծերը:

Ավիաաղետի հետևանքով փողոցում կաթվածահար է եղել երթևեկությունը: