Պերուում, ավտովթարի հետևանքով զոհվել է 16 մարդ
Պերուում, ավտովթարի հետևանքով զոհվել է 16 մարդ

Պերուում, ավտովթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ Գերմանիայի երկու քաղաքացի:

Արագընթաց ավտոմայրուղու վրա երթևեկող ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի, իսկ այնուհետև՝ կողաշրջվել:

Միջադեպի հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ Բրազիլիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ավտոբուսը մայրաքաղաք Լիմայից ուղևորվում էր Առեկիպա: Ավտովթարի պատճառ է դարձել ավտոբուսի չափազանց բարձր արագությունը: